Եվրոպական Միությունը (ԵՄ) մտադիր է մինչև 2020 թվականը վերացնել ռոմինգի համար վճարը Արևելյան գործընկերության անդամ 6 երկրի համար՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի և Բելառուսի:
«Եթե դուք ճանապարհորդում եք Արևելյան գործընկերության երկրներից դեպի ԵՄ կամ հակառակը, ռոումինգի սակագինը շատ բարձր է: Սակայն ռոումինգի վճարը վերացվել է Եվրոպայում, և այժմ մենք ծրագրում ենք նույնն անել վեց գործընկեր երկրների համար»,- ասել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Բորիս Իարոչևիչը, հաղորդում է Agenda.ge-ն:
Նա հավելել է, որ երբ նախաձեռնությունը կյանքի կոչվի, Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիները ԵՄ երկրներում բջջայինից կօգտվեն նույն սակագներով, ինչ իրենց հայրենիքում:
«Իհարկե, բջջային օպերատորներն են սակագները սահմանելու, բայց դրանք կլինեն ցածր և բոլորի համար մատչելի»,- ասել է պաշտոնյան:






