Ռուսական հիփ-հոփի հայտնի ներկայացուցիչ Տիմատին հիացած է Երևանում հունիսի 8-ին կայացած բացօթյա համերգով:
Մայիսի 12-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երաժշտական Black Star լեյբլի համերգն ընդլայնված կազմով: Համերգին մասնակցել են Տիմատին, L'One-ը, Мот-ը և հայազգի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան): Տիմատին բեմ դուրս չի եկել տեխնիկական անսարքությունների պատճառով: Համերգի կազմակերպիչներն ու արտիստը խոսատցան, որ առաջիկայում համերգ կտան Երևանում:
«Ինձ համար վերդառնալու խոստումը միշտ ավելի վեր կլինի ցանկացած հոնորարից: Այդ է պատճառը, որ 15 տարում ես ոչ մի համերգ չեմ չեղարկել: Երևա՜ն: Այս համերգը ես երկար կհիշեմ: Հրավիրելով ձեզ, ես սպասում էի, որ շատ մարդիկ կլինեն, սակայն չէի կարծում, որ այսքա՜ն: Մոտ 45.000: Շնորհակալ եմ, այսպիսի մենահամերգներից հետո հասկանում ես, որ զուր չես աշխատել այս տարիներին: Կարծում եմ, որ այսպիսի հարթակներն ու այսպիսի հանդիսատեսը ցանկացած երաժշտի երազանքն է: Եվ վերջում, շնորհակալություն իմ գլխավոր երկրպագուհուն՝ @tatakey))), քանի որ առանց նրա այս համերգը հայտնի չէ, թե երբ կկայանար, բայց կազմակերպվեց այսքան օպերատիվ և քաղաքի գլխավոր հրապարակում»,-գրել է ռեփերը Instagram-ի իր աքաունթում:
Երևանում բացօթյա համերգի ժամանակ Տիմատին ՀՀ դրոշն է բարձրացրել՝ հիացական արձաքանք ստանալով հանդիսատեսից:
Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնել է համերգը կազմակերպած Jet Set ընկերության հիմնադիր Արման Ալեքսանյանը, ըստ իրենց մոտավոր հաշվարկի, համերգին ավելի քան 40.000 հանդիսատես էր ներկա։ Դեպի Հրապարակ տանող բոլոր մուտքերն ու փողոցները լի էին մարդկանցով։ Համերգի էին եկել նաև նրա երկրպագուները Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից: