AM
13 Հունիս 2017 - 10:01 AMT

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով. Անձրև է սպասվում

Երևանում հունիսի 14-ին, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով՝ ցերկային ժամերին հասնելով +25-ից +27 աստիճան:

Հանրապետության տարածքում հունիսի 14-ին, 16-ին, 18-ի հիմնականում երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Կարդացեք նաև՝Գյուղնախը գնահատում է կարկուտի հասցրած վնասը