Վորոնեժի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության Վորոնեժի տարածաշրջանի գլխավոր վարչությունը:
Տուժել է երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է կառավարումը և ավտոբուսն ընկել է կյուվետ:
Ավտոբուսում 39 մարդ է գտնվել:
Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել:






