AM
13 June 2017 - 14:52 AMT

Ռուսական «Ռուկի վվերխ» խումբը համերգ կտա Երևանում

Ռուսական «Ռուկի վվերխ» խումբը ելույթ կունենա Երևանում:

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 6000, 8000, 10.000, 12.000, 15.000 դրամ (նստատեղերով):

«Ռուկի վվերխ» խմբի կազմում մինչև 2006-ը երգել են Սերգեյ Ժուկովը և Ալեքսեյ Պոտյեխինը: Դրանից հետո Ժուկովը որոշել է միայնակ մնալ՝ խմբի պաշտոնական անվան տակ երգելով: