AM
10 July 2003 - 17:00 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՇԵՇՏ Է ԴՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՐԸ

Ղարաբաղյան կարգավորման խաղաղ բանակցությունների ընթացքում հայկական կողմը հատուկ շեշտ է դնում Լեռնային Ղարաբաղի ապագա քաղաքական կարգավիճակի վրա: Այս մասին, «Մեիդամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ նախարարը կասկածի տակ է դրել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան կողմի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին: «Սակայն, եթե դա իրոք այդպես է, ապա մենք կարող ենք միայն ողջունել ադրբեջանական կողմի նման մոտեցումը», – ասել է նա: