2017 թ․ մայիս ամսին Հայաստան ժամանումների թիվը կազմել է 239.770: 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 23 %-ով: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացնում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացված տվյալներին հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ2017-ի առաջին եռամսյակում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների քանակը դեպի Հայաստան աճել է 20% -ով՝ հասնելով 65.000-ի:
2017-ի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրած ուղղությունների առաջին եռյակում:






