Բեռլինում բնակվող դիմահարդար Բելլա Գրիգորյանցն ու լուսանկարիչ Անդրեյ Կեզզինը նմանակել են հանրահայտ կտավների կերպարներին: Boredpanda.com կայքը հրապարակել է գործակցության արդյունքը՝ «Կտավի մեջ մտնելով. մեկ մոդել, անհավանական դիմահարդարում և ոչ մի Photoshop» խորագրով:
Երիտասարդներն այս նախագծով վերարտադրել են կտավները՝ մի ակնթարթ «հայտնվելով» դրանց մեջ. հենց այսքան ժամանակ է պահանջվում տեսախցիկով կադր անելու համար: Նախագիծը ստացել է «Մտնելով կտավի մեջ» (Into The Canvas) անվանումը:Հեղինակների խոսքով՝ իրենք միասին են ստեղծել ֆոտոսեսիայի համար անհրաժեշտ դեկորացիաները:

Բելլան ինքն է ներկայացել որպես մոդել և արել դիմահարդարումը՝ նմանակելով նեոկլասիցիզմի հանրահայտ կտավները, իսկ Անդրեյը լուսանկարել է նրա աշխատանքի արդյունքը:
«Մենք փորձել ենք նեոկլասիցիզմի գույները, լույսը, հեռանկարը և մթնոլորտը՝ նկարելու միջոցով հայտնվելով կտավի մեջ», – պատմել է Բելլան:

Ավելի վաղ համացանցի օգտատերերի և արվեստասեր հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել Բելլա Գրիգորյանցի աշխատանքներից ևս մեկը` մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարի վերարտադրությունը: