Հռչակավոր ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր անձնական հավաքածուից ստորագրությունով կիթառ է հանել աճուրդի:
«Սա աճուրդին մասնակցելու ձեր հնարավորությունն է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Թանկյանը՝ կցելով ebay-ի հղումը, որտեղ էլ որ անցկացվում է աճուրդը:
Նա տեղեկացրել է, որ հասույթն ուղղվելու է Guitar Foundation of America (GFA) ամերիկյան հիմնադրամին:
Մեկնարկայնի գինը $500 է:
Կարդացեք նաև՝Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում