2050 թվականին ՀՀ բնակչությունը կկազմի մոտ 2.7 մլն մարդ՝ նվազելով մոտ 10%-ով ներկայիս ցուցանիշի համեմատ:
Այս մասին է ասվում ՄԱԿ-ի հունիսի 21-ին հրապարակած զեկույցում:
Տնտեսական ու սոցիալական հարաբերությունների բաժնի պատրաստած զեկույցի համաձայն, երկրի ներկայիս բնակճությունը կազմում է 2.930.000 մարդ:
Ըստ կանխատեսումների, 2100 թվականին բնակչության թվաքանակը կնվազի մինչև 1.849.000 մարդ:
Նվազելու է նաև Վրաստանի (3.9 մլն-ից մինչև 2.5 մլն) ու ՌԴ (144 մլն-ից մինչև 124 մլն) բնակչությունը: Ադրբեջանի բնակչությունը կկրճատվի 9.8 մլն-ից մինչև 9.5 մլն, Իրանինը՝ 81.1 մլն-ից 72.4 մլն:
Թուրքիայի բնակչությունն, ընդհակառակը, կաճի համապատասխանաբար մինչև 85.7 մլն:






