AM
24 Հունիս 2017 - 06:56 AMT

Գեղարքունիքում ավտովթարից տուժած 14 պայմանագրային է հոսպիտալացվել

Գեղարքունիքի մարզում Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 14 պայմանագրային զինծառայող: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության», – գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում 30 պայմանագրային զինծառայող է եղել: