AM
29 June 2017 - 06:36 AMT

Մահացել է «Իվանուշկի International»-ի նախկին մեներգիչ Օլեգ Յակովլևը

Մոսկվայում 47 տարեկանում կյանքից հեռացել է «Իվանուշկի International» խմբի նախկին մեներգիչ Օլեգ Յակովլևը: Այդ մասին հունիսի 29-ին Instagram-ի միջոցով տեղեկացրել է նրա քաղաքացիական կինը և պրոդյուսեր Ալեքսանդրա Կուցելովը:

«Այսօր՝ ժամը 7:05-ին, մահացավ իմ կյանքի գլխավոր տղամարդը»,- գրել է նա, հաղորդում է Lenta.ru-ն:

Երաժիշտը ծանր վիճակով գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Նա հոսպիտալացվել էր ծանր երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: Հիվանդացության պատճառները չեն մանրամասնվում:

Յակովևը «Իվանուշկի International»-ի կազմում ելույթ էր ունենում 1998-ից: 2013-ին նա լքել էր խումբը՝ անհատական կարիերայի համար: