Մի քանի օրից աշխարհահռչակ հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը կնշի ծննդյան 30 ամյակը: Այս առթիվ կանադական Le Devoir պարբերականը նրա մասին «Համասյան անունով երկիրը» խորագրով հոդված է ներկայացրել:
«Տիգրան Համասյանն ինքն իրենով մի երկիր է. նրա երաժշտության մեջ այնքան բնապատկերներ ու ռելիեֆներ կան, այնքան եղանակներ ու կոնտրաստ նրա ստեղծագործություններում: Երբ նա Symphony House-ում շաբաթ օրը նվագեց վերջին ակորդը, ծափահարություններն ինքնաբուխ էին, երկար ու զգացմունքային: Բայց այս ամենից զատ՝ վաստակված »,- գրել է պարբերականը:
Հեղինակը գրում է, որ Համասյանի երաժշտությունը սնվում է հայկական ազգային, ժամանակակից ջազ, տարբեր էթնիկ ուղղություններից: Անդրադառնալով կայացած համերգին, պարբերականը նշում է, որAn Ancient Observer ալբոմից ներկայացված ստեղծագործությունների ժամանակ պարզապես պետք էր փակել աչքերն ու տեսնել հեռուն. «1.5 ժամ սուզվում էս նրա երաժշտության մեջ՝ բառիս բուն իմաստով»:
«Նա դաշնամուրի վրա մի քանի ստեղնաշար է ավելացրել՝ էլեկտրոնային հնչողությամբ, բայցի այդ՝ նրա ազդեցիկ ձայնը, որն անցնում է տարբեր հարմոնիկ և երաժշտական շերտերով»,- այսպես է Le Devoir-ը նկարագրում Համասյանի ելույթը:
An Ancient Observer ալբոմի համերգային շրջագայության շրջանակում մայիսի 7-ին և 8-ին Համասյանը ելույթ է ունեցել Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում:Ալբոմի համերգային շրջագայությունը կշարունակվի մինչև 2018 թվականի վերջը:
Կարդացեք նաև՝ Համասյանի An Ancient Observer-ը.Ժողովրդի երաժշտական ճաշակից մինչև աշխարհում հայկական երաժշտության պահանջարկը