AM
27 September 2002 - 18:48 AMT

«ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐՆ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԳՏՆՎՈՂ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ

«Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) շուրջ հարյուր ակտիվիստ երեկ պիկետ են անցկացրել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի առջեւ: Համաձայն ադրբեջանական աղբյուրների, պիկետի մասնակիցները բողոքել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունք գործունեության դեմ»: Նրանք պահանջել են Մինսկի խմբից «արմատապես վերանայել իր դիրքորոշումը եւ Հայաստանը ճանաչել որպես ագրեսոր»: Հակառակ դեպքում, ՂԱԿ-ի կարծիքով, Մինսկի խումբը պետք է դադարի գոյություն ունենալ: Ի պատասխան ԵԱՀԿ գրասենյակի աշխատակցի` պիկետի բանաձեւն ընդունելու ցուցադրաբար հրաժարվելուց, վրդովված ակտիվիստները իջեցրել են ԵԱՀԿ դրոշը ներկայացուցչության շենքի առջեւից: