AM
13 July 2017 - 13:11 AMT

Պուլիցերյան լուսանկարներ

Գրոհայինների հարձակումը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Westgate առևտրի կենտրոնի վրա տեղի է ունեցել 2013-ի սեպտեմբերին: Իսլամիստական «Ալ Շաբաբ» շարժման գրոհայինները կրակ են բացել կենտրոնի այցելուների ուղղությամբ: Մինչև կրակոցները իսլամիստներն ազատ են արձակել բոլոր մահմեդականներին:

Հարձակման օրը Թայլեր Հիքսը առևտրի կենտրոնից ընդամենը մի քանի թաղամաս էր հեռու: Հիքսը մի քանի ժամ շարունակ լուսանկարել է այն ամենը, ինչ կատարվում էր:

© Taylor Hicks / The New York Times

Ահաբեկչության հետևանքով 65 մարդ զոհվեց, 175-ը վիրավորվեց;

Կենդանի մնացած մարդկանց գրոհայինները պատանդ վերցրեցին:

© Taylor Hicks / The New York Times

«Ամենուր դիեր էին: Ոմանք անշնչացած ընկած էին այնտեղ, որտեղ քիչ առաջ ճաշում էին»,-նկարագրել է կատարվածը Հիքսը:

«Հասարակ մարդկանց սպանությունն արդարացում չունի: Գրոհայինները գնդակահարում էին կանանց ու երեխաների: Նրանք սպանում էին բոլորին, ով իրենց ճանապարհին էր հայտնվում»,-ասել է լուսանկարների հեղինակը:

© Taylor Hicks / The New York Times

Թայլեր Հիքսը ծնվել է Բրազիլիայում: Երկար ժամանակ ապրել է Նայրոբիում և աշխատել է New York Times-ում: երբ նրան Պուլիցերյան մրցանակ հանձնեցին, նա ասաց, որ դա մեծ պատիվ է իր համար: «Սա պարգև է ինձ համար, այն միևնույն ժամանակ ցույց է տալիս նման պատմությունների կարևորությունը: Անկախ նրանից, թե որքան հեռու և որտեղ են կատարվում այդպիսի ողբերգական դեպքերը, դրանք աննկատ չեն մնում, իսկ լուսանկարիչները վտանգում են կյանքը: Եվ մեկը, և մյուսը ճանաչում ստացավ», -ասել է նա:

Հիքսը ռազմական լուսանկարչի փորձ է ձեռք բերել բազում թեժ կետերում՝ Կոսովոյում, Իրաքում, Սոմալիում և Աֆղանստանում: