Թբիլիսիում իր աշխատանքը կսկսի` Հարավային Կովկասում տնտեսական զարգացման, էներգետիկ անվտանգության եւ հակամարտությունների կարգավորման հարցերով միջազգային սեմինարը: Սեմինարի կազմակերպիչներն են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը, Ռազմական ուժերը վերահսկող Ժնեւյան կենտրոնը եւ Վրաստանի խորհրդարանը: Սեմինարում զեկույցներով հանդես կգան ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, Պատերազմի եւ խաղաղության հարցերով Լոնդոնի ինստիտուտի կովկասյան նախագծի հեղինակ Թոմաս Վաալը, Միջազգային տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների Մոսկվայի ինստիտուտի ներկայացուցիչ Ալլա Յազկովան: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի մասին քննարկմանը ելույթ կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները: