AM
26 September 2002 - 17:54 AMT

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՐՈՇԱԿԻ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հայաստանին տրամադրվելիք ամերիկյան ռազմական օգնության վերջնական չափն առայժմ ճշտված չէ, սակայն գումարը կկազմի ոչ պակաս քան 3 մլն դոլար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, այն բանում, որ Վաշինգտոնը կրճատել է Հայաստանին տրամադրվելիք ռազմական օգնության չափը, ոչ մի որոշակի կանխամտածվածություն չկա: «Ըստ երեւույթին, ամերիկացիները կարծում են, որ 3 մլն մեզ բավական է», – ասել է նախարարը: Նրա կարծիքով, հուսադրող է արդեն այն փաստը, որ ամերիկյան կողմից ստացված գրավոր հավաստիացման մեջ նշվում է, թե որոշակի գումար արդեն փոխանցվել է: «Մնում է, որպեսզի մենք պատվիրենք անհրաժեշտ ռազմատեխնիկական սարքավորումները, իսկ ամերիկյան կողմը հատկացնի անհրաժեշտ գումարը», – նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: