Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՄԽ-ի ֆրանսիացի համանախագահ Հյուգ Պերնեն: Մասնավորապես, համանախագահները հոկտեմբերի 9-ին Բրյուսելում մտադիր են քննարկել ղարաբաղյան հակամարտութայն կարրգավորման հարցերը Եվրոպական Միության Խորհրդի գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանայի եւ ԵՄ-ի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Քրիս Պատենի հետ: