AM
27 Հուլիս 2017 - 08:06 AMT

Վարչապետը հանձնարարել է ավիատոմսերի գների բարելավման առաջարկություններ մշակել

Վարչապետ Կարեն Կարապաետյանը Կառավարության հուլիսի 27-ի նիստում ՀՀ արտգործնախարարին ու Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է ուսումնասիրել Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման պարզեցման հնարավորությունն ըստ երկրների:

Վարչապետը նաև Քաղավիացայի գլխավոր վարչության պետին հանձնարարել է մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ։

«Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների ու ավիափոխադրումների շեշտակի աճ», – ասել է վարչապետը՝ անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը, գրում է Aysor.am-ը։

Նա ընդգծել է՝ չնայած դրական արդյունքներին՝ դեռ առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող ու խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն։