AM
1 August 2017 - 06:25 AMT

Ցանցահենները գողացել են «Գահերի խաղի» հաջորդ էպիզոդի սցենարը

Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը, որը մի քանի հայտնի հեռուստասերիալ ցուցադրող ընկերություն է, հաքերային հարձակման է ենթարկվել։

Ինչպես հայտնում է Entertainment Weekly-ն, գողացվել է 1,5 տեռաբայթ տեղեկատվություն, այդ թվում՝ «Համար 104 սենյակի» ու «Ֆուտբոլիստների» դեռևս չցուցադրված մի քանի էպիզոդ։

Բացի այդ, գողացվել է նաև «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայի սցենարը․ այսպիսով, ընթացիկ զարգացումները կարող են հայտնի դառնալ մինչև էպիզոդի հեռարձակումը։

Հեռուստաալիքն ընդունել է միայն հարձակման փաստը՝ պաշտոնապես չհաստատելով տեղեկատվության արտահոսքի մասին լուրերը։