AM
1 Օգոստոս 2017 - 10:17 AMT

Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային է վիրավորվել

Իջևանի սահմանգոտում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող:

«Զինծառայողը տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Aysor.am-ը։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է նորմալ։