AM
26 September 2002 - 14:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԿԱՆԱԴԱ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ այսօր պաշտոնական այցով մեկնել է Կանադա: Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված Կանադայի խորհրդարանի խոսնակ Փիթեր Միլիքենի, վարչապետ Ժան Կրետյենի, արտաքին գործերի նախարար Բիլլ Գրեհեմի, պետքարտուղար Հար Քնարթսենի հետ: Պատվիրակության այցը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը: