Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է այսօր ընտրվել ԿԸՀ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահի նախկին խորհրդական Գարեգին Ազարյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում վերընտրվել է ԿԸՀ նախագահի տեղակալ` Հայ հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը: Նրանցից բացի ԿԸՀ-ին անդամակցում են Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության, Միավորված աշխատանքային կուսակցության, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժերի` «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային մաիբանություն» կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի երկու ներկայացուցիչ: