«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ կանցկացնի «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսը՝ ներկայացնելով հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները մեկ հարթակում: Ցուցահանդեսին ներկայացված գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին,Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Ցուցահանդեսին կներկայացվի հայ նկարիչների ընտրանին հայ կոլեկցիոներների աչքերով՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկիզբ:
Ներկայացված կլինի հայ դասական և մոդեռն 18վարպետ՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան Վարդան Մախոխյան, ԵղիշեԹադևոսյան, Վահրամ Գայֆեջյան, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Արշիլ Գորկի, ԼևոնԹութունջյան, Դմիտրի Նալբանդյան, Գառզու, Սարգիս Դիրանյան, Ժան Ժանսեմ, Հակոբ Հակոբյան,Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Սեյրան Խաթլամաջյան, Ռոբերտ Էլիբեկյան: Ընդհանուր թվով 25 ստեղծագործություն կներկայացվի:
Սեպտեմբերի 5-29-ը հանդիսատեսը հնարավորություն կունենա կողք-կողքի տեսնել հայ արվեստի գեղարվեստական պատառիկը, որն արտացոլում է վերջինիս բազմազանությունը և հայ մարդու գեղագիտական ու բովանդակային ողջ խորությունը: