AM
4 Սեպտեմբեր 2017 - 11:09 AMT

Սեպտեմբերի 7-8-ն օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Սեպտեմբերի 5-9-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 3-4 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: