Warner Bros. կինոստուդիայի՝ մարդասպան ծաղրածուի մասին «Այն» ֆիլմը սեպտեմբերի 7-ից կցուցադրվի երևանյան կինոթատրոններում:
Անդրես Մուսկետիի ֆիլմը 1990-ին թողարկված կինոնկարի ռեմեյքն է: 2 դեպքում էլ սցենարի հիմքում Սթիվեն Քինգի վեպն է:
Ամբողջ աշխարհում ծաղրածուներն ու կրկեսային գործիչները դեմ են արտահայվել ֆիլմի ցուցադրություններին: Օգոստոսին ծաղրածուների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Պեմ Մուդին ևս քննադատել էր այն՝ ասելով, որ մարդիկ սկսել են խուսափել իրենց միջոցառումներին ծաղրածուներ հրավիրելուց:
Ֆիլմին դեմ են արտահայտվել նաև Ռուսաստանի կրկեսային արտիստները: