Ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից մեկն է: Այդ մասին է գրում ամերիկյան “Legal Times” թերթը` հանդես գալով Սամանտա Փաուերի «Խնդիր դժոխքից` Ամերիկա եւ ցեղասպանության դար» գրքի տեսությամբ: Հեղինակը շարադրում է Հոլոքոսթի, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի ցեղասպանության, կամբոջացիների եւ Իրաքի քրդերի ջարդի հետ կապված իրադարձությունները: Գրքում լուրջ փաստարկներ է բերվում ցեղասպանությանը մեղսակից երկրների պատասխանատվության ճանաչման օգտին: