Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Սասունցի Դավիթ» վիպապատմողական օպերայի hայաստանայն առաջնախաղը՝ երաժշտաբեմական ներկայացմամբ:
Այն նվիրվում է Արցախի և Հայաստանի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին, ՀարոՍտեփանյանի ծննդյան 120-ամյակին և Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին:
«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանն ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի:
«Սասունցի Դավիթ» հերոսական օպերան` իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ է նշանավորում: Արցախում«Սասունցի Դավիթ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային կարևորագույն իրադարձություն դարձավ:
Նախագծի հեղինակը և գեղարվեստական ղեկավարն է Սարինե Ավթանդիլյանը:
Դիրիժորն է Սուրեն Շահիջանյանը Ֆրանսիայից, ռեժիսոր` Արմեն Փիրի Մասիհի, խորեոգրաֆը՝ Արսեն Մեհրաբյանը Շվեդիայից: Հայաստանի պետական «Հովեր» կամերային երգչախմբի խմբավարն է Սոնա Հովհաննիսյանը:
Դաշնակահար-կոնցերտմայստերներ՝ Զարուհի Թոփչյան, Լյուդմիլա Խորոզյան: Անիմացիայի ռեժիսորներ՝ Սերժ Գաբյան, Արմեն Փիրի Մասիհի, ոճաբան-գրիմարար՝ Սվետլանա Խոմուտովա: Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբ և բալետային խումբ /թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյան:
Մեներգիչներն են. Դավիթ՝ Մկրտիչ Բաբաջանյան (Գերմանիա), Մսրա Մելիք՝ Հայկ Տիգրանյան, Քեռի Թորոս՝ Հովհաննես Անդրեասյան, Ձենով Օհան՝ Հովհաննես Ներսեսյան, Վերգո՝ Պերճ Քարազյան, Արտատեր Պառավ՝ Սոֆյա Թումանյան, Խանդութ՝ Սիրանուշ Գասպարյան, Սասնեցի աղջիկ՝ Արծվիկ Դեմուրճյան, Չմշկիկ՝ Նարինե Անանիկյան, Իսմիլ Խաթուն՝ Քրիստինե Սահակյան, Մսրա Մելիքի քույր՝ Թամարա Դադոյան, Մսրա ծեր զինվոր՝ Սարգիս Աղամալյան, Մսրա հարկահաններ, Կոզբադին՝ Սերգեյ Սարգսյան, Սյուդի՝ Արմեն Զաքյան,Բադի՝ Գրիգոր Աբրահամյան, Չարխադին՝ Արմեն Գրիգորյան, առաջատար մենապարուհի՝ Սյուզաննա Փիրումյան:
Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը ծնվել է 1897 թ. Ելիզավետպոլում /այժմ՝ Գանձակ: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թ. մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում Ա. Տեր-Ղևենդյանի դասարանում, իսկ 1923 թ. ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան,սովորել է Լելինգրադի կոնսերվատորիայում։ 1927-1929 թթ. ամռանը Ստեփանյանը մասնակցել է Քրիստաֆոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի են առել 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934 թթ.ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947-ին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը:
1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: