Այսօր առավոտյան Երեւան են ժամանել ղարաբաղյան հակամարտության հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Նիկոլայ Գրիբկովը /Ռուսաստան/, Յուգ Պեռնեն /Ֆրանսիա/ եւ Ռուդոլֆ Փերինան /ԱՄՆ/: Սեպտեմբերի 26-ին միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նույն օրը համանախագահները մեկ օրով կայցելեն Լեռնային Ղարաբաղ: Սեպտեմբերի 27-ին միջնորդները Երեւանից կմեկնեն Բաքու: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցը տարածաշրջան կայացել է 2002 թվականի մարտին: