AM
19 September 2017 - 18:44 AMT

Կորեական BTS խումբը գլխավորել է iTunes չարթերը ՀՀ-ում ու 72 այլ երկրում

Կորեական BTS խմբի մինի-ալբոմը գլխավորել է iTunes չարթերը 73 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

Այդպիսով խումբը ռեկորդ է սահմանել, ինչը մինչ օրս ոչ մի այլ կատարողի չէր հաջողվել։

Դրանում ընդգրկված DNA երգը գլխավորել է iTunes Top Song Chart-ը 29 երկրում։

BTS խումբը ստեղծվել է 2013 թվականին, անվանումը կորեերենից թարգմանվում է որպես «զրահապատ», «անխոցելի փամփուշտների համար»։