Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը հոկտեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի: Սպասվում է, որ այցի շրջանակներում Խաչատրյանը կմասնակցի «Կովկասյան քառյակի»` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպմանը: Հիշեցնենք, որ ռուսաստանյան ԶԼՄ-ները վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովին` հաղորդել էին, որ «Կովկասյան քառյակի» հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը Թբիլիսիում: Տեղեկացվում է, որ հանդիպմանը կքննարկվեն ռուս-վրացական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցերը: