AM
27 Սեպտեմբեր 2017 - 06:50 AMT

ՀՀ երկնքում արտասովոր լուսավոր օբյեկտ է երևացել. Ռուսական հրթիռ էր

Սեպտեմբերի 26-ի երեկոյան Հայաստանի բնակիչներն արտասովոր շարժվող լուսավոր օբյեկտ են տեսել երկնքում: Ավելի ուշ պարզվել է, որ ՌԴ Աստրախանի շրջանի զորավարժարանում Ռուսաստանի զինված ուժերը ՌՍ-12Մ «Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում են անցկացրել:

Հրթիռին ականատես են եղել նաև ՌԴ Կազանի, Սամարայի, Ռոստովի բնակիչները: Ոմանք այն նմանեցրել են այրվող գիսաստղի: