Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ազդարարված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, որը նախատեսվում էր հուլիսի 10-ին, չկայացավ: Կասպյան ինֆորմացիոն գործակալության հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունում նշել են, որ Տուշինոյում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին երկրում հայտարարաված սուգի կապակցությամբ, Վ.Պուտինի բոլոր արտերկրյա գործուղումները չեղյալ են հայտարարվել: Կայցելի արդյո՞ք Ռուսաստանի նախագահը Ադրբեջան մինչ հոկտեմբերի 15-ին այնտեղ կայանալիք նախագահական ընտրությունները, մամլո ծառայությունում չեն մեկնաբանել: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը այժմ բժշկական հետազոտություն է անցնում Թուրքիայի մայրաքաղաքում: Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը հայտարարել է.«Դուք գիտեք, որ նախագահական ընտրությունների ընթացքում նա շատ լարված աշխատանքային ժամկետացանկ կունենա եւ նրան հարկավոր է առողջական վիճակի հետազոտում»: