Համացանցում հայտնվել է ռեժիսոր Արմանդո Իանուչչիի «Ստալինի մահը» ֆիլմի հերթական պրոմոհոլովակը: Հոլովակը հրապարակվել է Entertainment One UK-ի YouTube-ի ալիքում:
«Սև» համարվող կատակերգությունում նկարահանվել են Սթիվ Բուշեմին, Թիմոտի Դալթոնը, Օլգա Կուրիլենկոն և Մայքլ Փեյլին: Ժապավենը պատմում է Իոսիֆ Ստալինի մահվանը հաջորդած առաջին օրերի մասին: «Ստալինի մահը» էկրան կբարձրանա հոկտեմբերի 20-ին, գրում է Lenta.ru-ն:
Սեպտեմբերի 21-ին բրիտանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Իանուչչիի ֆիլմը կարող է արգելվել Ռուսաստանում:
ՌԴ մշակույթի նախարարությունում նշել են, որ «Ստալինի մահը» դեռևս չունի վարձույթ ՌԴ-ում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել էր Ալեքսյե Ուչիտելի «Մատիլդա» ֆիլմի հետ կապված սկանդալի կրկնության հավանականությանը: