AM
24 September 2002 - 18:51 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԿՐՃԱՏԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՑՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը մտադիր է կտրուկ կրճատել այն փաստաթղթերի ցուցակը, որոնց համաձայն թույլ կտրվի ԱՊՀ երկրներից մուտք գործել Ռուսաստան: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ դաշնային միգրացիոն ծառայության աշխատակից Վլադիմիր Կուզնեցովը: Նրա խոսքերով, ներկայումս ԱՊՀ երկրներից մուտքը Ռուսաստան հնարավոր է փաստաթղթերի 15 տեսակներով: Օրինակ, ՌԴ կարելի է մուտք գործել, ներկայացնելով ԱՊՀ երկրների պետական իշխանության մարմինների աշխատակցի վկայական: Ներկայումս ՆԳՆ-ը վերը նշված փաստաթղթերի թվի կրճատման շուրջ առաջարկությունը ներկայացրել է ՌԴ ԱԳՆ-ին: Դրանք կլինեն ԱՊՀ երկրի քաղաքացու արտասահմանյան անձնագիրը, ազգային եւ ծառայողական անձնագրերը: