Ամերիկացի ռոք երգիչ Մերիլին Մենսոնը 9 համերգ է չեղարկել ելույթի ժամանակ դեկորացիաների փլատակների տակ մնալու պատճառով:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտմեբրի 1-ին Նյու Յորքում: Sweet Dreams երգի քավեր տարբերակի կատարման ժամանակ Մենսոնի վրա է փլուզվել երկու հսկայական մասերից բաղկացած կոնստրուկցիան: Երաժիշտը հիվանդանոց է տեղափոխվել, գրում է Lenta.ru-ն Rolling Stone-ի հանդեսի վրա հղումով:
Երաժշտի ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել այն հարցին, թե արդյոք Մենսոնը հիվանդանոցում է: Նրանք նշել են, որ երաժիշտը բուժում կստանա Լոս Անջելեսի իր տանը: Ռոքերի վիճակի մասին մանրամասներ դեռ չկան: Մենսոնը չեղարկել է Heaven Upside Down շրջագայության բոլոր հոկտեմբերյան համերգները:
Մերիլին Մենսոնը (իսկական անունը՝ Բրայան Հյու Ուորներ) 48-ամյա ռոքեր է, որը հայտնի է, մասնավորապես, իր դիվային իմիջով և սադրիչ վարքագծով: Սեպտեմբերին նա տեսահոլովակ է թողարկել, որտեղ մի խումբ բաց հաքնված վանական քույրեր ինքնաձիգերով ներխուժում են տուն և հալածում այնտեղ ապրող ընտանիքի անդամներին: