Այսօր երկօրյա այցով Երեւան է ժամանել Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլին: Հայաստան այցելելու հրավերը Մոսիաշվիլին ստացել էր այդ պաշտոնին անցնելուց անմիջապես հետո: Երեւանում, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Մոսիաշվիլին կհանդիպի Հայաստանի ղեկավարներին, որոնց հետ նա կքննարկի «երկու պետությունների եւ ժողովուրդների միջ- բարեկամական հարաբերությունների զարգացմանն, ինչպես նաեւ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարներին» առնչվող հարցեր: Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել Ջավախքի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: