Հոկտեմբերի 14-ին հանրապետության տարածքում` սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում, հոկտեմբերի 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ընթերցեք նաև. Երևանի ծննդյան օրն անձրև չի լինի






