Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը Վաշինգտոնում ԱՄՆ վարչակազամի ներկայացուցիչների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեջի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հեռանկարները: Նույն հարցերը քննարկվել են Վիլայաթ Գուլիեւի` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Սթիվեն Հեդլիի հետ կայացած հանդիպման ժամանակ: