AM
20 October 2017 - 07:12 AMT

Մեդվեդևը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:

Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: