AM
23 October 2017 - 14:06 AMT

Նախարարություն․ Հոռոմայրի վերականգնումը վերահսկման տակ է ընթանում

Լոռու մարզում գտնվող Հոռոմայրի վանքի վերականգնման աշխատանքների թույլտվություն մշակույթի նախարարությունից տրվել է։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը:

«Վանքի վերականգնման աշխանքները դեռևս ընթացքի մեջ են, և պարբերաբար այցելում ենք՝ վերահսկելու համար»,- ասաց Գայանե Նազլուխանյանը: Նա հավելեց, որ աշխատանքները ձմռանը կդադարեցվեն, եթե ջերմաստիճանը +5 աստիճանից ցածր լինի:

Հոռոմայրիի վերականգնման մտադրության մասին առաջին անգամ հայտարարվել էր ամիսներ առաջ՝ Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում, որի մասին այն ժամանակ նախարարությունում տեղյակ չէին: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ասաց, թե իրենք հուշարձանի վերականգնամ մասին իմացել են մարզպետարանի ֆեյսբուքյան էջից և «փոքր-ինչ զարմացել են»:

«Կարծում ենք՝ թյուրըմբռնում է եղել, և մոտ ժամանակներս անպայման կներակայացնեն նախագիծը նախարարություն»,-ասել էր Արև Սամուելյանը: Ի պատասխան սրան՝ Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանն ասել էր, թե վանքի վերականգնման աշխատանքների մեկնարկը տրվելու է ապրիլին, և իրենք նկատի են ունեցել ոչ միայն շինարարական, այլ նաև փաստաթղթային և համաձայնեցման աշխատանքների մեկնարկը նշված ժամկետում:

Ի դեպ, Վահե Դոխոյան նշել էր նաև, որ իրենք ստացել են Մայր Աթոռի համաձայնությունը: Այս տեղեկությունը հաստատել էր Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը:

Կարդացեք նաև․ Հոռոմայրի Սբ Նշան եկեղեցու վերականգնումը․ Մարզպետի նախաձեռնությունը, ճարտարապետի հավակնություններն ու նախարարության զարմանքը

Չնայած պատկան մարմինների անտեղյակ լինելուն, Հոռոմայրը վերականգնվել է (ֆոտո)