AM
23 September 2002 - 18:09 AMT

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ

Հոկտեմբերի 25-26-ը Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի մայրաքաղաք կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այցի ծրագիրը բավականին հագեցած է` նախատեսված են Յուրի Լուժկովի հանդիպումները Հայաստանի ղեկավարության, Երեւանի քաղաքապետի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Սպասվում են նաեւ հանդիպումներ ռուսական համայնքի,Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետները առաջին անգամ կստորագրեն երկու մայրաքաղաքների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության լայնամասշտաբ ծրագիր: