Հոկտեմբերի 10-11-ը սպասվում է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի պաշտոնական այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով իրազեկ դիվանագիտական աղբյուրները, Ուկրաինայի նախագահը Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կքքնարկի երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման հարցեր: Սպասվում է նաեւ մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: