AM
23 September 2002 - 15:09 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԵՐԵՎԱՆ

ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի գծով Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին կժամանեն Հայաստան: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայությունում, միջնորդները սեպտեմբերի 26-ին մեկօրյա այցով կլինեն Լեռնային Ղարաբաղում: Այնուհետեւ ԵԱՀԿ պատվիրակությունը կուղեւորվի Բաքու, որտեղ, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Էխո» թերթը, համանախագահներին «ջերմ» ընդունելություն է սպասում: Համանախագահների Բաքու ժամանելու օրը Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը նախատեսել է բողոքի ցույցեր անցկացնել ԵԱՀԿ, ՄԱԿ-ի տեղական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳՆ շենքի մոտ: Իր որոշումը ՂԱԿ-ը բացատրում է Մինսկի խմբի գործունեության անարդյունավետությամբ, որն «ահա արդեն 11 տարի է ինչ չի կարողանում վերջ տալ Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի օկուպացմանը»: