Մի խումբ հայ երիտասարդներ Գոշավանքում կստեղծեն Հայաստանի առաջին «խելացի» և ինովացիոն թանգարանը: Նախագծի նպատակն է զբոսաշրջիկներին ներկայացնել վանքի պատմությունն ու հինավուրց ձեռագրերը աուդիոգիդի, «խոսող» պատերի և այլ նորարարական լուծումների միջոցով:
Աուդիոգիդը զբոսաշրջիկներին կներկայացնի վանքի թանգարանը մի քանի լեզուներով: «Խելացի» թանգարանում տեղեադրված կլինի նաև էկրան, որով կցուցադրվի Գոշավանքի մասին նախաձեռնող խմբի նկարահանած վավերագրական ֆիլմը:
Նախագծի իրագործման համար հանրային դրամահավաքի հայտնի հարթակ IndieGoGo-ն գործարկել է Generosity.com հարթակը: Այս պահին նախագիծը հավաքել է $105, նշաձողը՝ $20.000-ն է: