AM
4 Դեկտեմբեր 2017 - 06:27 AMT

ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Դեկտեմբերի 4-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: