Թուրքիայի Ինջիրլիք օդանավակայանը գտնվում է մինչև Հայոց ցեղասպանությունը հայկական սեփականություն հանդիսացող հողերի վրա է: Այս մասին Վաշինգտոնում կայացած կրոնական ազատության միջազգային խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:
Նա հավելել է նաև, որ Թուրքիան օդանավակայանը տրամադրում է ԱՄՆ-ին:
«Մենք այդ երկրում երբեք սոսկ փոքրամասնություն չենք եղել», – ասել է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:
Նրա խոսքով՝ միայն Արևմտյան Հայաստանում մինչև ցեղասպանությունը գործել է 2600-ից ավելի հայկական եկեղեցի և վանք, իսկ այսօր գործում է միայն Աղթամար կղզու եկեղեցին, այն էլ՝ տարին միայն մեկ օր:
«Վերջին 10 տարիների ընթացքում մենք փորձել ենք Թուրքիայի իշխանությունների հետ կապ հաստատել իրավաբանների միջոցով, սակայն՝ ապարդյուն», – ասել է արքեպիսկոպոսը:






