AM
20 September 2002 - 15:26 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԱՊՀ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԵՐԻ ՊԵՏԵՐԸ

Մոսկվայում սկսվել է ԱՊՀ եւ ԿԱՊ-ի մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստը: Հավաքին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները: Նիստում Հայաստանը ներկայացնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Բարձրաստիճան զինվորականները քննարկում են ԱՊՀ եւ ԿԱՊ-ի մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ ռազմական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: