AM
27 December 2017 - 06:36 AMT

Նկարիչներն արվեստանոցների գույքահարկի արտոնություն կունենան

Երևանի ավագանին հավանության է արժանացել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագիծը, որով Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող և որպես ստեղծագործական արվեստանոցներ օգտագործվող շինություններին գույքահարկի գծով արտոնություն կտրվի։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են հավանության: Երևանի ավագանու հաջորդ՝ 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը կգումարվի 2018 թ.-ի փետրվարի 13-ին: