Միջազգային արժութայի հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 27 մլն դոլարի վարկ: Այդ մասին «Առկա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը` ավելացնելով, որ այդ մասին վերջնական որոշում կընդունվի սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում կայանալիք ՄԱՀ-ի տնօրենների խորհրդի նիստում: Նրա խոսքերով` բոլոր միջոցները կուղղվեն ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին ռեզերվների ավելացմանը: